Երևանում 3 մեքենայի բախման հետևանքով 5 մարդ է տուժել. 3-ը երեխաներ են, մեկը` 2 ամսական

Երևանի Սեբաստիա փողոցում նոյեմբերի 10-ին, ժամը 23:30-ի սահմանում երեք ավտոմեքենա բախվել են միմյանց, որի հետևանքով 5 մարդու տեղափոխել են հիվանդանոց։  

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Գյումրու բնակիչներ, 3-ամյա Անահիտ Մ.-ն, 4-ամյա Սամվել Ս.-ն, 2-ամսական Միլենա Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 51-ամյա Անահիտ Մ.-ն և 62-ամյա Զեմֆիրա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Եղած տեղեկություններով՝ տուժածներն ընտանիքի անդամներ են:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաները ստացել են առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և տուն են վերադաձել: Լուրջ վնասվածքներ փոքրիկների մոտ չի եղել», - «Առաջին Լուրերի» հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: