Հայաստան-Հունաստան խաղից հետո մարզադաշտից 4 քաղաքացի բերման է ենթարկվել՝ միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով. ևս մեկը դիմել է բուժօգնության

Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։

Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարածքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:

Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։

Տուժածը հրաժարվել են հաղորդում տալուց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։

Հիշեցնենք, որ երեկ Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Հունաստանի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 0:1: