Վրաերթի ենթարկված 66-ամյա կինը տեղում մահացել է, իսկ վիրավոր տղան տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ

Նոյեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել է, իսկ 11-ամյա երեխան տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ 

Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ՝ դիմային ոսկորների, կողերի, կոնքի կոտրվածք, թոքերի, որովայնի սալջարդ: Տղայի վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: