Կինը նիհարել է 70 կիլոգրամով և զղջացել դրա համար մաշկի կախվածության պատճառով | լուսանկարներ

Անգլիայի Գլոստերշիր կոմսության 30-ամյա բնակչուհին նիհարել է 70 կիլոգրամով և այժմ վրդովվել է թուլացած ու կախված մաշկի պատճառով, գրում է Daily Mail-ը: Վիկտորյա Հարիսը ժամանակին կշռել է 144 կիլոգրամ: 7 տարի առաջ նա մասնակցել է ընկերոջ հարսանիքին, որտեղ նրան լուսանկարել են: Երբ կինը լուսանկարում տեսել է ինքն իրեն, վրդովվել է և թույլ չի տվել, որ ընկերները սոցցանցերում տեսնեն այն:
Այդ ժամանակ Հարիսը որոշել է նիհարել և տպել է լուսանկարն ու փակցրել այն սառնարանի դռանը ինքն իրեն խրախուսելու նպատակով:

Խիստ սննդակարգի և մարզումների արդյունքում բրիտանուհին 7 տարվա ընթացքում նիհարել 70 կիլոգրամով: Նա ամեն օր առավոտյան ժամը տասից 10 հազար քայլ է արել և կանոնավոր է սնվել: Այժմ նրա քաշը 74 կիլոգրամ է, սակայն արդյունքը բրիտանուհուն չի գոհացնում. երազանքների մարմնի փոխարեն նա ձեռքերի, ոտքերի և որովայնի հատվածներում շուրջ 10 կիլոգրամ կախված մաշկ ունի:
Նիհարելուց հետո Հարիսը չի կարողանում նայել հայելու մեջ նայել, իսկ կախված մաշկը դեռ թույլ չի տալիս կրել այն հագուստը, որը ցանկանում է: Անծանոթ մարդիկ հաճախ հարցնում են՝ արդյոք հղի է նա, և դա վրդովեցնում է բրիտանուհուն: Նա խոստովանում է, որ երբեմն մտածում է՝ ավելի լավ կլիներ՝ առհասարակ քաշը չկորցներ:
Այս պահին Հարիսը փորձում է 9,5 հազար ֆունտ ստեռլինգ գումար խնայել ավելորդ մաշկը հեռացնելու նպատակով և հույս ունի մոտ ապագայում նրան դա կհաջողվի: