Ինտիմ վավերագրական ֆիլմ` 70 րոպե տևողությամբ. ինչպես է հոլանդական ընկերությունը բնութագրում Մելի մասին ֆիլմը

Հոլանդական WindmillFilm ֆիլմարտադրող և դիստրիբուցիայով զբաղվող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարագրությունը, որի ռեժիսորն Իննա Սահակյանն է։

««Մել(ինե)»-ը ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է, ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է ստացել և համաշխարհային ռեկորդներ գրանցել, բայց ում համբավը փոխակերպվեց անվանարկման, երբ նրա տրանսգենդեր ինքնությունը հրապարակայնացվեց:
Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և բիրտ ավանդական հասարակության միջև:

Մեր կերպարների միջոցով  ֆիլմը հարցադրում է անում՝ ո՞րն է այն գինը, որն անձը պետք է վճարի դառնալու համար այն մարդը, որն ինքը կա իրականում: Եվ եթե այդ գինը քո ընտանիքն է, ընկերները և անգամ քո հայրենիքը, արժե՞ արդյոք:

Ռեժիսոր՝ Իննա Սահակյան

Տևողություն՝ 70 րոպե

Երկիր՝ Հայաստան և Նիդեռլանդներ

Տարի՝ 2019»,- այսպես է ներկայացվում ֆիլմը։

Ինչպես նկատում ենք, որևէ խոսք չկա նրա մարզական ձեռքբերումների, սպորտի մասին։

Աղբյուրը՝ 168.am