Խայտառակ պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է, 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը հանդիսանում է ՀՖՖ գործկոմի անդամ, այսօր լրագրողների հետ զրույցում քննադատեց եւ խայտառակ որակեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երեկվա խաղը՝ նաև կարծիք հայտնելով, որ այդ ամենում իր մեղավորությունն ունի նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։ 

Լրագրողների դիտարկմանը, թե երբ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն էր, նրան գովում էին, իսկ հրաժարականից հետո՝ ոչ, նա նշեց, թե բացահայտումներ անելը եղել է Արթուր Վանեցյանի անմիջական պարտականությունը։