Շերոն Սթոունը կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի դրվագը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասանուհի Շերոն Սթոունը GQ ամսագրի հեղինակավոր մրցանակին է արժանացել և ցույց տվել այն պահը, որը փոխել է նրա կյանքը՝ «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի դրվագը։

«МИР 24»-ի փոխանցմամբ՝ դերասանուհին հայտարարել է, որ շատ կարևոր է մնալ այնպիսին, ինչպիսին կաս, այդ թվում նաև սեքսուալության առումով։

«Հիմնական բնազդ» ֆիլմն էկրան է բարձրացել 1992 թվականին։ Ինչպես ինքը՝ Սթոունն է պատմել, ի սկզբանե այս դրվագը սցենարում չի եղել, բայց արդյունքում այն դարձել է համաշխարհային կինոյի ամենահայտնի դրվագներից մեկը: