Սա թող լինի ձեզ նվեր Ադրբեջանի կողմից. ադրբեջանցի բլոգերը՝ Փաշինյանին | Տեսանյութ

Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովից հետո հետաքրքիր երկխոսություն և հարցուպատասխան է ծավալվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ադրբեջանցի մի բլոգերի միջև: Փաշինյանը ելույթ էր ունենում «Ագորա-2» տաղավարում վարպետաց դասի ձևաչափով, որտեղ խոսում էր արցախյան խնդրի, դրա ծագման, առկա իրավիճակի և հնարավոր լուծման մասին:

Երկարաշունչ ելույթից հետո ՀՀ վարչապետին հարցեր է ուղղել ադրբեջանցի մի բլոգեր: Նրա հարցերը մի քանիսն էին, ուստի Փաշինյանը որոշեց գրի առնել, որ հիշի: Եվ մինչ նա գրիչ էր փնտրում, հարց ուղղող ադրբեջանցին իր ձեռքի գրիչն առաջարկեց Հայաստանի վարչապետին՝ ասելով. «Սա թող լինի Ձեզ նվեր Ադրբեջանից»: Փաշինյանն էլ այդ պահին սիրով ընդունեց նվերը: Թեև հետո ստացած նվեր հետ է փոխանցել ադրբեջանցուն:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանն Փարիզում մասնակցել է «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին», որտեղ ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետոթյան նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը։