ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են՝ Թրամփի պատկերով օդապարիկը պայթեցնելու համար

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն՝ «փոքրիկ Թրամփի» պատկերով օդապարիկը բջջային հեռախոսով պայթեցնելու համար, գրում է ABC news-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից առաջ, որին շաբաթ ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր տիկնոջ հետ։
Հաղորդվում է, որ տղամարդն, իրականում, ԱՄՆ նախագահի կողմնակից է եղել և օդապարիկը պայթեցրել է՝ արտահայտելով իր դժգոհությունը Թրամփի հակառակորդների գործողությունների դեմ։

Թրամփի հակառակորդները վերջինիս պատկերով օդապարիկը Տասկալուսա քաղաք են տարել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն ֆուտբոլային հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարի ներկայության համար։

Օդապարիկի վարձակալությունը, ըստ հաղորդման, բողոքի կազմակերպիչներին արժեցել է 4 հազար դոլար։

Բողոքի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ «փոքրիկ Թրամփի» կորուստը նրանց հետ չի պահի․«Մենք ունենք նման վեց օդապարիկներ և կշարունակենք դիմադրությունը կեղծ նախագահի դեմ»։