Ես հայտարարում եմ, որ գործ տվող եմ․ ուզում ենք օրինական երկիր ունենալ․ Սերգեյ Դանիելյան | Տեսանյութ

Դերասան Սերգեյ Դանիելյանը ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցելել են ոստիկանություն եւ հանցագործության մասին հաղորդում են տվել՝ կապված Արտյոմ Կարապետյանի հետ նախօրեն տեղի ունեցած միջադեպի առթիվ:
«Երեկ նա ճանապարհին մեկին նկատողություն է անում, որ նա շատ վատ բան արեց, եւ քիչ էր մնում Արտյոմն իրեն վրաերթի ենթարկի: Հետո բոլոլա է սկսվում, էդ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը դանակ է հանում: Լավ է, որ լուրջ բան չեղավ: Մենք գնացինք ոստիկանություն եւ այսօրվա տերմինաբանությամբ ասած «գործ տվեցինք»,-ասել է Դանիելյանը:
«Դիմում եմ ԱԺ այն պատգամավորներին, որոնք հիմնականում ԲՀԿ-ից են, որոնք ասում են, որ գողականները լավն են, որ էդ մշակույթին չի կարելի ձեռք տալ, դա մեր ազգային մենթալիտետի գոհարներից է, մենք գողական եղել ենք, գողական էլ կմնանք: Եթե չեմ սխալվում Վարդանիկը ասեց, որ գողականները խելոք մարդիկ են: Ժողովուրդ ջան, կուզե Վարդանիկն էղնի, կուզե ընկեր Մարգոն էղնի, մեզ չի հետաքրքրում: Ես հայտարարում եմ, որ ես գործ տվող եմ եւ ոչ միայն ես, այլեւ իմ շրջապատի շատ ու շատ մարդիկ, որոնք ուզում են, որ օրինական երկիր ունենանք»: