«Ինչքան քիչ խոսեն, այնքան լավ». Հայկ Սարգսյանը՝ միասեռականների կողմից երեխա որդեգրելու նախագծի մասին

Նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագծին, որով պետք է արգելվեր նույնասեռականներին երեխա որդեգրել:
«Ինչպես մեր գործընկերները ներկայացրին, ամեն անգամ նման հարցեր շոշափելով, բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարեւորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ»,-ասաց Հայկ Սարգսյանը:
Ըստ նրա` Գեւորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն: «Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին եւ անընդհատ շահարկում է»,-ընդգծեց հայկ Սարգսյանը: