ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։

Լեռնիկ Գիգոլյանը Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թվականի հունիսին, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով։ Մինչ այդ նա աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: