Թող ուսանողները դասի չգան, բայց չմասնակցեն էդ միտինգին, ԵՊՀ-ից չպետք է թիվ գնա վերևներ. ռեկտորի ԺՊ-ն դեկաններին «ինստրուկտաժ» է արել

«Հրապարակը» գրում է. «ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որևէ մեկը չպետք է մասնակցի»։
Անգամ անկեղծացել․ «Ես պակա՞ս ազգային տղա եմ, դե՞մ եմ ավանդական արժեքներին, այո, պետք է պայքարել, բայց մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերևներ։ Որ ես համալսարանի դուռը փակում էի էն ժամանակ, չգիտեի՞ ում առջև եմ փակում»:

Հիմա ռեկտորի ԺՊ-ն ո՞ւմ դեմ է պայքարում, թե՞ փորձում է ամեն ինչ անել, որ դառնա ռեկտոր, որովհետև այս պայքարի արդյունքում անհնար կդառնա «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր դառնալը։ «Երկուսը` մեկում, բայց, միևնույն է` ԵՊՀ ուսանողներն են բողոքավորների գերակշիռ մասը, դասապրոցեսը տապալված է»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: