Պուտինը պարգեւատրել է Մեհրիբան Ալիեւային «Բերկամության շքանշանով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային պարգեւատրել է «Բարեկամության շքանշանով»՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Պուտնի կեցավայր՝ Նովո-Օգարյովոյում։ 

«Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա գիտակցված որոշում է։ Ոչ թե զուտ նրա համար, որ դուք եկել եք, կամ որ հանդիսանում եք Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության մաս կազմող պաշտոնյաներից մեկը։ Այլ այն պատճառով, որ դուք ձեր աշխատանքով, ձեր գործունեությամբ, նպաստում եք միջպետական հարաբերությունների այն բարձր մակարդակի վրա գտնվելու գործում ունեցած ներդմամբ, որն այսօր կա եւ մենք բարձր ենք գնահատում դա»,- ասել է Պուտինը։ 

Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ շքանշանի անվանումն արդեն խոսում է այն մասին, ինչ անում է Մեհրիբան Ալիեւան։ Վերջինս էլ պատասխանել է, որ իր համար պատիվ է լինել Ռուսաստանի բարեկամը։