Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դրվում է աճուրդի

Կառավարության այսօրվա որոշմամբ աճուրդի է դրվում Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող՝  Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, ինչպես նաև՝ շենքի ներսում առկա 3257 միավոր շարժական գույքն ու 1.38 հեկտար մակերեսով հողամասը, որոնք կառավարության սեփականությունն էին դարձել:


Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 7.5 մլրդ դրամը։