«Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է». Արմեն Գրիգորյանի հարսանիքին մասնակցելու համար Արցախ է ժամանել նաև Փաշինյանը | Լուսանկար

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքն է Շուշիում: Գրիգորյանի ընտրյալն ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է՝ Մանեն:

Արմեն Գրիգորյանն իր ֆեյբուքյան էջում կիսվել է հարսանյաց արարողությունից լուսանկարով և կից գրառում արել.«Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»:
Նշենք, որ Գրիգորյանի հարսանիքին մասնակցելու համար Արցախ է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: