Փաշինյանը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում ծանոթացել է իրականացվող ծրագրերին | ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում է: Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջում է քաղաքում` ծանոթանալով այնտեղ իրականացվող ծրագրերին:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը եղել էր Գորիսում, որտեղ ևս ծանոթացել էր իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին։