ԿԳՄՍ նախարարը հրաժարական չի տա. «Պատրաստ եմ լսելու ուսանողներին». Արայիկ Հարությունյան | Տեսանյութ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրաժարական տալու մտադրություն չունի: Արայիկ Հարությունյանն ասել է, որ պատրաստ է ամեն ինչ քննարկելու ուսանողների հետ, լսելու նրանց բողոքները:

Նախարար Հարությունյանն անդրադարձել է նաև բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության: