«Ես ամուսնալուծվել եմ, նախկին ամուսինս կալանավայրում է». Գայանե Ասլամազյանն առաջին անգամ խոսում է անձնական կյանքի այս փուլի մասին | Տեսանյութ

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն Ինստագրսմի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հաստատել է իր ամուսնալուծության մասին լուրերը։
Նա նշել է, որ ամուսնալուծվել է 10 ամիս առաջ, իսկ այժմ իր նախկին ամուսինը գտնվում է կալանավայրում։
«Այո, ես ամուսնալուծվել եմ վաղուց՝ մոտ մեկ տարի առաջ, ավելի ստույգ՝ 10 ամսից ավելի։ Այդ մասին չէր խոսվում, որովհետև ես չէի ուզում ավելորդ խոսակցություններ տարածվեին, ես հոգեպես պատրաստ չէի։ Այո՛, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում, և նա գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ։ Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների և գործողությունների համար»,-ասել է հաղորդավարուհին։