Քաղաքապետը չի խորշում Սամվել Ալեքսանյանից նվերներ ընդունելուց, դրանում պախարակելի բան չկա. խոսնակ | Տեսանյութ

Մենք նախկինում էլ հիմա էլ հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետը պատրաստ է ընդունել նվիրատվություններ այն մարդկանցից, ովքեր մտադրություն ունեն մասնակցել Երևան քաղաքի զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվություններին։

«Հրապարակել եմ հինգ պայմանագիր դրանցով, ընդհանուր առմամբ, 21 մեքենա է նվիրվել Երևան քաղաքին: Այս գույքից բացի ընթացքի մեջ է առնվազն տասը պայմանագիր, որոնցով քննարկվում է, որ քաղաքը նոր գույք կստանա՝ կրկին մեքենաներ»,- ասաց նա և նշեց, որ նախկինում չեն հրապարակել, քանի որ պայմանագրերը դեռ կնքված չեն: