Ռուս հայտնի հաղորդավարուհուն զարմացրել է Անդրեյ Մալախովի աշխատավարձը

ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող Время ծրագրի հաղորդավար Եկատերինա Անդրեևան մեկնաբանել է իր գործընկերոջ՝ Անդրեյ Մալախովի հայտարարությունն իր աշխատավարձի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մալախովն ավելի վաղ հայտնել էր, որ Առաջին ալիքում աշխատելու տարիներին ամսական շուրջ 50 000 դոլար աշխատավարձ է ստացել:
«Լավ իմաստով զարմացած էի, ուրախացա նրա համար: Ես նման գումար կյանքում չեմ տեսել»,- խոստովանել է Անդրեևան՝ «Ռուսական ռադիոյով» հեռարձակվող «Երեկոյան շոու Ալլա Դովլատովայի հետ» ծրագրում:
Անդրեևայի խոսքով՝ Ռուսաստանը «տղամարդկանց երկիր» է: «Անհավասարությունն այստեղ, իհարկե, զարգացած է: Կանայք տարբեր ոլորտներում կարող են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ, այդ թվում և հեռուստատեսության»,- նշել է հաղորդավարուհին: