Եթե եվրոպական երկրում քաղաքական գործիչը խոսեր Հիսուսից, կտանեին հոգեբուժարան. Սահակյանը՝ Փաշինյանի կողմից Հիսուս Քրիստոսի անունը անընդհատ հիշելուն

Գրող, սցենարիստ Վահրամ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում Փաշինյանի կողմից Հիսուս Քրիստոսի անունը անընդհատ հիշելուն․
«Իսկ դուք գիտե՞ք, որ եթե մեր օրերում, եւրոպական որեւէ երկրի քաղաքական գործիչներ սկսեն խոսել Նոյից, Հիսուսից եւ մարգարեներից՝ բոլորին կտանեն հոգեբուժարան։ Անխտիր, նույն վայրկյանին։

Դրա համար եմ ասում. որքան մարդիկ գավառական են, այնքան դեգրադացված են։ Իսկ եթե դեգրադացված են՝ ուրեմն լիարժեք չեն, կիսատ են, տհաս են։ Իսկ եթե տհաս են՝ ստիպված են կրոնի միջոցով լրացնել իրենց անլիարժեքության ճեղքվածքները, որովհետեւ անլիարժեք մարդը միշտ էլ լինում է խփնված։
Ոչ մի հավատացյալ մարդ նման բաներից չի խոսի։ Նման բաներից խոսում են միայն թերարժեք, նեղված ու խփնված մարդիկ»: