Ձենդ կտրի, նստի տեղդ. Քոչարյանի գործով դատին փաստաբանն ու դատախազը վիճեցին | Տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ թեժ վիճաբանություն տեղի ունեցավ Յուրի Խաչատուրովի պաշտպանի և մեղադրող դատախազի միջև:

Երբ պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացնում էր մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի հիմքերը, դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց կողմի գործողությունները, որից հետո լեզվակռիվ տեղի ունեցավ դատախազի և պաշտպանի միջև:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո Ա.Դանիբեկյանը նկատողություն հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանին և դատախազ Գևորգ Բաղդասարյանին:

Մանրամասները՝ տեսանյութում.