ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով. Նիկոլ Փաշինյան | Տեսանյութ

Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի և նրբությունների բերումով, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Այս մասին ՀՔԾ-ում ծառայողի օրվան նվիրված իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: «Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ և մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով»,- նշեց նա:

Վարչապետը նշեց, որ Հիսուսի բարդույթ ասելով  նկատի ունի, որ յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ, որովհետև ըստ վարչապետի, այդ երկուսը մեկը մյուսից անջատելով՝ պետական պաշտոնյայի դեպքում դա չի լինի բավարար չափով օգտակար: