Հարգելի քաղաքապետ, պետք է ունենայի՛ք քաղաքական պատասխանատվության բարձր զգացում. Հովհաննես Ազոյանը՝ Հայկ Մարությանին

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով դիմում է  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով, որ վերջինս ներկայացնում է հեղափոխական թիմին և պետք է ունենար քաղաքական պատասխանատվության բարձր զգացում:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի Հայկ, հարգելի քաղաքապետ... ի պաշտոնե՝ Դուք, ներկայացնում եք հեղափոխական թիմին և նրա լիդեր՝ Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար պետք է ունենայի՛ք քաղաքական պատասխանատվության բարձր զգացում .... իսկ այդ «կամազ-շինթույլտվություն» օպերացիան արդեն իրավապահ մարմինների գործառույթի տիրույթում է և այստեղից էլ մենք կիմանանք իշխանության վերաբերմունքն ու հեռահար պատկերացումները օրինականության և իրավահավասարության հաստատման մասին։ Օ՜րդ բարի, մեր Երևան»: