Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում | Տեսանյութ

Նոր Հաճնում տեղի է ունեցել շմոլ գազից մահացած երեխաների և նրանց տատիկի հուղարկավորությունը։ 

Սարսափելի դեպքն իսկական շոկ է քաղաքացիների համար։ 
Երեխաների հայրը` Արման Մարգարյանը, վերջին անգամ նրանց տեսել է 2017թ.-ին։ Երկու տարի առաջ ընտանիքում ևս մի ողբերգություն տեղի էր ունեցել. սպանվել էր Արմանի եղբայրը։
Նա այդ առիթով էր եկել Հայաստան։ Այնուհետև մեկնել է արտագնա աշխատանքի և դրանից հետո չէր վերադարձել։ Մարգարյանն ապրում է Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում։