Մինչ օրս առողջա­պահության ոլորտում գործունեություն ծավալող և «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը որոշել է մուտք գործել նաև բանակ

«Մինչ օրս առողջա­պահության ոլորտում գործունեություն ծավալող և «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչա­պետի կինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից, որոշել է մուտք գործել նաև արտաքին քաղաքականության ոլորտ և հայկական բանակ:
Օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործե­րի նախարարի հետ, ինչը մեծ զարմանքի տեղիք էր տվել ԱԳՆ որոշ շրջանակներում:

Ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ երեկ այցե­լել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը: Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Ճամբա­րակի զորամասերից մեկի հրա­մանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը: Աննա Հակոբյա­նը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրա­յին զինծառայողների հետ:

Եթե մինչ օրս նրա հանդի­պումներն ինչ-որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը» և «City of smile/ ժպիտների քաղաք» բարե­գործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նա­խարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ:
Կարծում ենք՝ հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի կնոջը հաղորդա­կից դարձնելը և նրա՝ զենք-զինամթերքի բազաներ ու ՊՆ տարբեր ստորաբաժանումներ այցելելը»,-գրում է «Հրապարակ» թերթը։