Վարչապետի պաշտոնը զավթած մարդը որևէ բարոյական և իրավական իրավունք չունի մեղադրելու իր քաղաքական մրցակիցներին, որ փորձում են իր հետևից մաքրել իր թողած տեղեկատվական ու քաղաքական աղբը. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունով գտնվում ենք Գերմանիայում, որտեղ մասնակցում ենք իշխող ՔՍԴ-ի համագումարին, և այստեղից ոչ ֆորմալ առումով որոշեցի Ձեզ հետ խոսել, մեկնաբանել այն, ինչ տեղի ունեցավ օրերս։
Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշել է՝ բացակայելով Հայաստանից դժվար է կտրվել հայկական լրատվամիջոցներից,  քաղաքական օրակարգից, դա իրատեսական չէ, հատկապես, երբ սրտացավ ես: «Շատ հետաքրքիր է հետևել,  թե ինչպես է արձագանքում հասարակությունը, քաղաքական դաշտը,  անհատ օգտատերերը Սերժ Սարգսյանի վերջին ելույթին: Այստեղ կան մի շարք հարցեր,  որ լրացուցիչ մեկնաբանման և պազաբանման կարիք ունեն։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ պատվիրակության այցը Զագրեբ՝ ԵԺԿ համագումարին, ինքնին իրադարձություն է, որովհետև որոշակի դադարից հետո երրորդ նախագահի այցն առաջինն էր արտերկիր և չէր կարող աննկատ մնալ՝ հաշվի առնելով նաև, որ ԵԺԿ-ն ամենամեծ ուժն է, նրա անդամներից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում Բրյուսելում, եվրոպական հանձնաժողովում, ԵԽԽՎ ում, ԵՄ անդամ երկրներում:
Սարգսյանի ելույթն իր մեջ պարունակում է բազմաթիվ ուղերձներ, և հետաքրքիր է ոչ միայն այն, որ կընկալվի որպես ժամանակին պաշտոնանկ արված նախագահի վերադարձ հանրային քաղաքականություն, այլ բովանդակությունը. այստեղ կա մի քանի հարց, որոնց մասին պետք է խոսեմ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.