Հայտնաբերվել են Աժդահակ լեռան տարածքում կորած քաղաքացիները. ներգրավվել է նաև ուղղաթիռ | Տեսանյութ

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ:
Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:
Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:
Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին:
Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում: