Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին, տեղեկացնում է Կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Վարդապետյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:
Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այս պաշտոնում նշանակվել էր 2019 թ. ապրիլի 4-ին։