Քոչարյանը կմնա կալանքի մեջ. Դատավորների վրա ճնշում է գործադրվում. РЕН TV-Ին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին | Տեսանյութ

Ռուսական РЕН TV հեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի թեմային եւ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին:
Հինգշաբթի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին:
Քոչարյանը մեղադրվում 2008 թվականի մարտին սահմանադրական կարգի տապալման մեջ: Պետությունների ղեկավարները սովորաբար անձեռնմխելիություն ունեն: Բայց միայն թե ոչ այն երկրներում, որտեղ իշխանությունը փոխանցվում է զանգվածային հոզումների արդյունքում, ինչպես եղել է Հայաստանում: Ինչպես եղել է Ուկրաինայում, որտեղ Պորոշենկոն Յանուկովիչին կբանտարկեր, եթե նա չհասցներ մեկնել Ռուսաստան: Մտաբերեք, թե ինչի՞ համար էինք զայրանում Յանուկովիչի վրա: Թույլ բնավորության եւ մինչեւ վերջ գնալ չկարողանալու, որ երկիրը պահպաներ, չտար Մայդանի ջարդարարների ձեռքը: Սհա Քոչարյանը գնաց: 2008 թվականին կոշտ կերպով կանխեց փողոցային հուզումները: Իսկ հիմա նրան դրա համար դատում են: Եվ այս դատը կարող է տեւել մի քանի տարի. դատախազության ցանկում 800 վկա կա: Եվ այս ամբողջ ընթացում նա, ամենայն հավանականությամբ, պետք է կալանված մնա: Եթե, իհարկե, տեղի չունենա երկրի ղեկավարության նոր փոփոխություն: Երեւանից փոխանցում է մեր մեկնաբան Վիկտոր Սինեոկը: