Լարված իրավիճակ ԿԳՄՍ նախարարության դիմաց. 4 քաղաքացի բերման է ենթարկվել

ԿԳՄՍ նախարարության դիմացից 4 քաղաքացի է բերվել Ոստիկանության կենտրոնականի բաժին։  ««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 4 հոգի բերվել են Ոստիկանության կենտրոնականի բաժին»,-հայտնում են Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին, ազատել նախարարության մուտքը, ապա ուժով հեռացրեցին երիտասարդներին։