Պատրաստվում է հրապարակ դուրս բերել 50 հազար քաղաքացիների՝ իշխանափոխություն անելու համար

«Դեկտեմբերի 8-ին Երեւանում տեղի է ունենալու «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան»  կուսակցության 500 հարյուրապետերի փակ ժողովը: Մեր թղթակցի հետ զրույցում կուսակցության արդեն նախկին հարյուրապետերից Վարդան Վարդանյանը պատմեց, որ կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանն ամենօրյա ռեժիմով ֆիզիկական եւ գաղափարական աշխատանք է տանում կուսակցության 500 հարյուրապետերի հետ, որոնց հետ նա պատրաստվում է հրապարակ դուրս բերել 50 հազար քաղաքացիների՝ իշխանափոխության իր ծրագիրը կյանքի կոչելու նպատակով»,-գրում է «Հրապարակ» թերթը: