Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել․ Դատի եմ տալու բոլոր վիրավորողներին. Նունե Եսայան | Տեսանյութ

Միանալով «Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի» ստորագրահավաքն իրականացնողներին՝ ես ստորագրել եմ մի գաղափարի տակ, որպեսզի փոխվի մեր ազգային հերոս, Արցախն ազատագրող նախագահի խափանման միջոցը: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը։

Նրա խոսքով՝ եթե կլինի դատ, որի արդյունքում կապացուցվի Ռոբերտ Քոչարյանի մեղքը, ապա թող նա կրի իր պատիժը, բայց քանի դեռ վճիռ չկա, իր համար անհասկանալի է Քոչարյանին կալանքի տակ պահելը։


Ըստ նրա՝ այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, այսօր այնպիսի մարդիկ են վիրավորում, որոնց մազերի չափ մշակույթի այդ գործիչները վաստակ ունեն։
Նա կոչով դիմեց այն արտիստներին, ովքեր մտահոգվել ու վախեցել են և չեն միացել ստորագրահավաքին «Մենք միասին ենք, իրար կողքի։ Որևէ հայտարարությունից կամ էլ զգուշացումից պետք չէ վախենալ։ Ումի՞ց պետք է վախենալ, չի կարելի ենթարկվել պրովոկացիային։ Այն մարդիկ, ովքեր մեզ սիրում ու հարգում են, շարունակելու են մեզ սիրել»։
Դիտարկմանը՝ չե՞ք զղջում, որ միացել եք նախաձեռնությանը, Նունե Եսայանը պատասխանել է, որ դա իր իրավունքն է՝ ում կողքին լինել «Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ բաժանումներ եք անում։ Ժամանակին թուրքը մորթեց հային, դրան հերոսացրին, էսօր Դուք Ձեր հերոսներին թուրք ե՞ք անվանում, էլ չեմ խոսում՝ իմ ու իմ կոլեգաների հասցեին ինչեր են ասում»։