Սկանդալային Անգելինան իր՝ տրանսգենդեր լինելու լուրերի ու պլաստիկ վիրահատությունների մասին

Համացանցում աղմուկ բարձրացրած նորահայտ երգչուհի Անգելինա Ավետյանը անդրադարձել է իր՝ տրանսգենդեր լինելու վերաբերյալ խոսակցություններին։ Հիշեցնենք, որ երգչուհին մի քանի օրվա ընթացքում 2 տեսահոլովակ է նկարհանել և շուտով շարունակելու է նույն տեմպերով։
Նրա «Մեղքս որն է» և «Սիրելով, ներելով» տեսահոլովակները համացանցի իսկական հիթեր են դարձել։
Lurer.com-ի հետ զրույցում Ավետյանը հերքել է, որ ինքը տրանսգենդեր է՝ ավելին ասել է, որ իրեն ճանաչում են գրեթե բոլոր պլաստիկ վիրաբույժները․
«Նման բան չկա, նույնիսկ ծիծաղս է գալիս։ Նույնիսկ դա տարածողներն ինձնից ներողություն են խնդրել։ Ինձ ճանաչողները ճանաչում են։ Չգիտեմ՝ որտեղից են վերցրել դա, եթե արտաքինս հայի նման չէ, ամեն դեպքում չի կարելի նման բաներ գրել։ Ես այդքան շատ վիրահատություններ չեմ էլ տարել։ Միայն քիթս է վիրահատական միջամտության ենթարկվել այն էլ միջնապատիս պատճառով, քանի որ լավ չէի շնչում։ Փառք աստծու ինձ, գրեթե, բոլոր վիրաբույժներն էլ գիտեն, այլ վիրահատություն չեմ արել»,- ասաել է Ավետյանը։