Սերժ Սարգսյանի կալանավորումը Նիկոլի իշխանության վերջն է. Արցախը հանձնում է արդեն դե յուրե. Նարեկ Սամսոնյան

«Սերժ Սարգսյանին կալանքի են տանում ու կկալանավորեն, բայց... Սերժ Սարգսյանին կալանավորում են, քանի որ Բրատիսլավայում բացահայտվեց Նիկոլի իրական մտադրությունը, ու էս կալանքն, ամենայն հավանականությամբ, էդ մեծ դավադրությունից շեղելու փորձ ա: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է կալանավորվել հանուն Հայաստանի Հանրապետության ավելի լավ ապագայի, ու հիմա հենց էդ գործընթացն է ընթանում:
Նախագահ Սարգսյանի կալանավորումը Նիկոլի իշխանության վերջն է, և էդ վերջը շատ արագ մոտենում է:  Նիկոլը Արցախը հանձնում է արդեն դե յուրե։ Դուք գնացեք, մտածեք՝ ինչ եք անելու Նիկոլին:
Ի դեպ, Ադրբեջանը բանակցային սեղանի «հետաքրքիր», բայց հակահայ փակագծեր է բացել, ու հենց հիմա Սարգսյանին կալանավորում են էդ փակագծերից մեզ հեռու պահելու համար:
Հ.Գ. Ի դեպ, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը ցուցմունք է տվել՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանն իրեն ստիպել է գյուղատնտեսական ինչ-ինչ գնումներ կատարել Բարսեղ Բեգլարյանից: Սարգսյանին այ սենց «խուժան» դրվագով են կալանավորում։ Դե պատկերացրեք՝ Նիկոլն ինչ նեղն ա...»,- գրում է Նարեկ Սամսոնյանը ֆեսյուքյան իր էջում: