Սրվել են նախկին ու ներկա վարչապետների հարաբերությունները. հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին

«Մեր ունեցած տեղեկություններով՝ վերջերս սրվել են Նիկոլ Փաշինյանի և նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հարաբերությունները:
Վերջինս իր նեղ շրջապատում բազմապիսի դժգոհություններ է հայտնում Փաշինյանի վերաբերյալ, անգամ հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին՝ քննադատելով Փաշինյանի գործելաոճը:
Արամ Սարգսյանը, մասնավորապես, նշում է, որ մարդիկ փողոց են դուրս գալու, նաև փողոց են փակելու և Փաշինյանին ասելու են՝ դու ստախոս ես: Ասելու են՝ դու համեստության կոչերով իշխանության ես գալիս, բայց ավտոդ քեզ ձեռք չի տալիս, դաչադ քեզ ձեռք չի տալիս:
Սարգսյանը նաև նշում է, որ իր եղբայր Վազգեն Սարգսյանն ապրել է վերոնշյալ դաչայում՝ առանց ավելորդ շռայլություններ թույլ տալու»,-գրում է «Իրավունք» թերթը: