«Նա երբեք ինձ չի դավաճանի». ամեն տարի ավելի շատ տղամարդիկ են սկսում ապրել սեքս-տիկնիկների հետ․ ի՞նչ են պատմում ռետինե ռոմանտիկայով ապրողները

Երբ Մասայուկի Օզակիի և նրա կնոջ հարաբերություններում վերացավ կիրքը, տղամարդը ռոմանտիկ դատարկությունը փորձեց լցնել անսովոր քայլով․ նա ձեռք բերեց ռետինե սեքս-տիկնիկ, որը դարձավ նրա կյանքի սերը։

Մարդու հասակի մանեկենը, որին Մասայուկին անվանում է Մայու, գտնվում է այն տանը, որտեղ ապրում են Մասայուկիի կինը և չափահաս դուստրը։

«Կնոջս ծննդաբերությունից հետո մենք դադարեցինք սիրով զբաղվել և ես զգացի խորը միայնություն»,-պատմում է  45-ամյա ֆիզիոթերապեֆտը։

«Երբ ցուցադրության սրահում տեսա Մայուին՝ սեր էր առաջին հայացքից»,- պատմելիս կարմրում է Օզակին, որն իր տիկնիկին ժամանդրության է տանում հաշմասալյակով, դնում է կեղծամ, հագցնում է գայթակղիչ հագուստ և զարդարում է։

«Իմ կինը բարկացավ, երբ Մայուին առաջին անգամ տուն բերեցի։ Հիմա նա հանդուրժում է տիկնիկին, բայց դժկամությամբ: Երբ աղջիկս հասկացավ, որ Մայուն հսկայական Բարբի տիկնիկ չէ, նա վախեցավ և ասաց, որ գռեհիկություն է, բայց հիմա նա իր հագուստն է տալիս Մայուին»։

Ռետինե արտադրանքի հետ քայլելիս Օզակին պատմում է, որ ճապոնացի կանայք սառն են և եսասեր. «Տղամարդիկ ցանկանում են, որպեսզի ինչ-որ մեկը լսի իրենց հաչոցը, երբ աշխատանքից տուն են վերադառնում: Ինչպիսի խնդիրներ էլ ունենամ, Մայուն միշտ սպասում է ինձ։ Ես սիրում է նրա յուրաքանչյուր մասը և ցանկանում եմ նրա հետ միշտ լինել։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է վերադառնալ մարդու գիրկը։ Ես ցանկանում եմ, որ նրան ինձ հետ թաղեն և վերցնել նրան երկնքում»,-ասում է Օզակին։

Ամեն տարի Ճապոնիայում վաճառվում է 2 հազար մարդանման տիկնիկ, որոնց արժեքը հասնում է 6 հազար դոլարի։

«Տեխնոլոգիան երկար ճանապարհ է անցել՝ սկսած 1970-ականների տհաճ տիկնիկներից: Հիմա դրանք ասես իրական լինեն և թվում է, որ դիպչում ես մարդու մաշկի։ Անընդհատ ավելի շատ տղամարդիկ են գնում, որովհետև զգում են, որ կարող են շփվել տիկնիկների հետ», – պատմում է Orient Industry-ի տնօրեն Խիդեո Ցուչիան:

«Մարդիկ այնքան պահանջկոտ են, – ասում  է 62-ամյա Սենժի Նակաձիման, որը խնամքով լողացնում է իր ռետինե ընկերուհի Սաորիային: Նրա հետ դահուկներով սահում է, սերֆինգով է զբաղվում։

«Մարդիկ միշտ ինչ-որ բան են ցանկանում ձեզանից՝ գումար կամ պարտականություն,- բողոքում է երկու երեխաների հայրը։ – Իմ սիրտը թրթռում է, երբ գալիս եմ տուն՝ Սաորիայի մոտ։ Նա երբեք ինձ չի դավաճանի, նա թեթևացնում է իմ հոգսերը»։

Նակաձիման Սաորիայի հետ հարաբերությունների պատճառով առանձնացել է իր ընտանիքից, բայց Տոկիոյից բիզնեսմենը հրաժարվել է թողնել տիկնիկին։ «Ես երբեք չեմ հանդիպի իրական կնոջ հետ՝ նրանք անսիրտ են», – պնդում է տղամարդը։

Այն ժամանակ, երբ Ճապոնիան պայքարում է ծնելիության կտրուկ անկման դեմ, ավելի շատ տղամարդիկ են մեջքով շրջվում դեպի սերը և ավանդական տղամարդկային արժեքներին՝ հանուն հանգիստ և առանց վիճաբանությունների կյանքի։

«Ես մտածում եմ, որ ապագայում ավելի շատ տղաներ կշփվեն տիկնիկների հետ: Նրանց հետ չես նյարդայնանում և նրանք չեն բողոքում», – ասում է Յոշիտակա Խյուդոն։