Ինչ ակնկալել առնետից 2020 թվականին

Շատ հետաքրքիր տարի է գալիս: Ինչո՞ւ է գալիս: Որովհետև աստղաբանական նոր տարին մի փոքր ուշ կգա, մասնավորապես ՝ հունվարի 25-ին՝ Ձմեռային արևադարձից հետո առաջին նորալուսնի ժամանակ:

Մինչ այժմ կարող ենք ասել, որ մենք ապրում ենք այն միջժամանակային հատվածում, երբ հրաժեշտ ենք տվել նախորդ տարվան, իսկ նորի հետ դեռ չենք հանդիպել:

Բայց հանդիպումը հեռու չէ, ուստի եկեք նախօրոք պատրաստվենք Առնետի տարվան:

Առնետը, ինչպես գիտեք, սկսում է 12-ամյա ցիկլ: Այն միշտ իր հետ բերում է ինչ-որ նոր ժամանակաշրջան, այդ իսկ պատճառով համարվում է, որ Առնետի նախաձեռնությունները միշտ դատապարտված են երկար կյանքի և հաջողության:

Առնետը զգույշ է, արկածային, խորամանկ: Նրա գոյատևման հմտություններն ու դիմացկունությունը սահման չունի: Առնետները գտնվում են «թույլիկների» ցուցակի ամենավերջում: Առնետներն անկրկնելի են արտակարգ իրավիճակներում: Նրանք ի վիճակի են հնարելու փրկության անհավատալի մեթոդներ:

Առնետները շատ սոցիալական արարածներ են: Նրանց հավատարմությունն ուղղակի ցնցող է: Առնետները միշտ ամեն ինչ անում են իրենց եղբորը փրկելու համար:

Առնետները շատ շփվող և դիմացկուն են: Այն հազվագյուտ կենդանիներից մեկը, որ ծիծաղում են խուտուտիՑ։

Եվ այս ամենը`սովորական առնետների մասին, բայց պատկերացրեք Պողպատե Առնետին:

Պողպատե Առնետը տարբերվում է իր ցեղակիցներից շատ բարձր ամբիցիոզությամբ: Սպիտակ Մետաղական Առնետը ունակ է բառացիորեն կրծել «խոչընդոտների գրանիտե պատերը» և հպարտորեն բարձրանալ պատվանդանի վրա:

Այս տարվա էներգետիկ ոլորտը մեծապես կանդրադառնա սոցիալական մեծ կազմավորումների վրա: Որքան մեծ է թիմը, այնքան ավելի հզոր կլինի իր նկրտումները և հավատն ինքն իր հանդեպ:

Այդ իսկ պատճառով շատ աստղագուշակներ կանխատեսում են աշխարհում լուրջ սոցիալական փոփոխություններ: Մարդկանց միաբանված զանգվածները կկարողանան շատ ուժեղ ազդել իրավիճակի վրա: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Իսկ Առնետի տարին ուժեղ խոշոր խմբերի տարի է:

Մի նեղացրեք նրանց այս տարի: Նրանք շատ կուժեղանան և ամեն ինչի ունակ կլինեն, եթե որևէ բան սպառնա նրանց գոյատևմանը:

Առողջության առումով տարին շատ լավ է իմունիտետի ամրապնդման համար: Բայց կա մեկ կարևոր պայման`ոչ մի գերսնում:

Առնետը հիվանդանում է գերսնվելուց: Սակայն դուք հիանալի մարզավիճակում կլինեք, եթե սովորեք ինքներդ ձեզ վերահսկել հագեցվածության զգացումով:

Հոյակապ տարի է երեխաների ծննդյան համար, բայց կրկին պայման կա` լավ ամուր ընտանիք: Առնետի տարում այն, ինչ կոչվում է «քեզ համար» ծննդաբերելը, լավագույն տարբերակը չէ: Երեխան կզգա աջակցության և անվտանգության պակաս:

Մեկ այլ հետաքրքիր կետ՝ տարին շատ լավ է խնայողությունների համար: Դրամային քաղաքականությունը պետք է լինի այսպիսին. մենք ապրում ենք գեղեցիկ, պայծառ, հզոր, բայց… Անպայման կատարում ենք փոքր խնայողություններ և ավելի լավ է կանխիկով:

Ձեռք բերեք գեղեցիկ դրամապանակ և յուրաքանչյուր անգամ միջոցներ ստանալիս մի փոքր մասը թողեք դրամապանակի մեջ:

Դուք կզարմանաք, երբ կտեսնեք, որ քսակը շատ արագ վեր է ածվում փողի մագնիսի:

Ավելի ու ավելի հաճախ կվերցնեք և փող կդնեք այդ քսակում:

Հենց որ քսակը լցվի, չափեք պարունակության հինգերորդ մասը և թողեք նոր աճի համար, իսկ մնացած գումարը ծախսեք ձեր երազանքի վրա:

Եկող տարվա ևս մեկ հետաքրքիր առանձնահատկությունն է սիմետրիան: Ճոճանակի օրենքը շատ արագ կսկսի գործել: Կարման անմիջապես վրա կհասնի:

Նույնիսկ այժմ նրանք, ովքեր ավելի ուշադիր են, նկատել են, որ աշխարհը արձագանքի պես կրկնում է յուրաքանչյուր արարք:

Այս իմաստով ամենաքննարկվող օրը 02.02.2020 թվականն է: Այս օրը իսկական կարմայի փոթորիկ է սպասվում:

Խելացի մարդիկ կօգտագործեն այս օրվա ուժը և բառացիորեն «կշատրվանեն» սիրով և նվերներով, մանավանդ որ այս օրը ընկնում է 10-րդ լուսնային օրը՝ Շատրվանների օրը:

Բայց տարվա մնացած օրերը նույնպես մեզ կզարմացնեն իր հայելայնությամբ: Հավանաբար հեշտ չի լինի բռնակալների և չարագործների համար: Նրանց կվերադառնան իրենց իսկ կատարած բոլոր չարիքները և բառացիորեն դրանք գլխով կծածկեն նրանց:

Ամեն ինչ ունի իր ժամանակը: Քարեր հավաքելու ժամանակը և դրանք նետելու ժամանակը: 2020 թվականը տարի է, երբ բումերանգը վերադառնում է:

Աղբյուրը՝ MediaMag.am