«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 չինացի է փորձաքննության ենթարկվել. ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը. ՀՀ առողջապահության նախարարություն

Համացանցում  տեղեկություններ են տարածվում, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ:
«Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել և ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը: Նրանց մոտ գրիպ և մրսածության նշաններ են եղել, թոքաբորբ չի հայտնաբերվել»,- ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: