Դեն Բիլզերյանը 40 վայրկյանում տանուլ է տվել մեկ միլիոն դոլար

Ամերիկահայ Դեն Բիլզերյանը, որին հաճախ անվանում են «Պոկերի արքա», որոշել է բախտը փորձել խաղադրույքների դաշտում: Բիլզերյանը մեկ միլիոն դոլար խաղադրույք է կատարել Դոնալդ Սերոնեի վրա, որն ընդամենը 40 վայրկյան է դիմացել իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորի դեմ մարտում:
Իր խաղադրույքի մասին Բիլզերյանը հայտնել է Ինստագրամում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Լաս Վեգասում UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր ՄաՔԳրեգորը 40 վայրկյանում պարտության էր մատնել տիտղոսի նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեին: