AliExpress-ի սեփականատերը 14.4 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

Չինական Alibaba Group  (Taobao.com, Tmall, AliExpress) ընկերության հիմնադիր Ջեք Մայի հիմնադրամը 100 մլն յուան (14,4 մլն դոլար) է հատկացրել Չինաստանում բռնկված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, հիմնադրամի ներկայացուցիչները հայտարարել են, որ խոստանում են գիտնականների համար ապահովել անխոչընդոտ հասանելիություն արհեստական բանականությունից օգտվելու հարցում: 

Ընկերությունը բուժական սարքավորումներ ձեռք բերելու համար հավելյալ մեկ միլիարդ յուան է հատկացրել: Իսկ բժիշկներին, որոնք «գտնվում են վիրուսի դեմ պայքարի առաջնագծում», մինչև 500,000 յուան գումար կհատկացվի:

Հիշեցնենք, որ վիրուսի համաճարակը բռնկվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անցյալ տարվա դեկտեմբերին: Վերջին տվյալների համաձայն՝ վիրուսից մահացածների թիվը 170 է, վիրավորներինը գերազանցում է 6000-ը: Նշվում է 128 մարդ բուժվել է: