Սերժ Սարգսյանի մեղադրանքը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Սերգո Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Գևորգ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: