Ծաղկաձորը՝ ԱՊՀ-ի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի տասնյակում

Ձյան համաշխարհային օրվա կապակցությամբ (հունվարի 19) ռուսական զբոսաշրջային ТурСтат կայքը կազմել է 2020 թ.-ին ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերի ցանկը: Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Ծաղկաձորը:

Լավագույն տասնյակում են նաև ղազախական Չիմբուլակը, Ալթայան Ալպերը և Նուրտաուն, բելառուսական Լոգոյսկն ու Սիլիչին, ղրղզական Կարակոլը և այլն: