Սրտի վիրահատությունները պետական բյուջեի հաշվին աճել են. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Աշխատանքային շաբաթը և օրը սկսենք անցյալ տարվա մի ցուցանիշի ամփոփումով:

2019-ի ընթացքում Կյանքի ստենտ (Stent for Life) ազգային ծրագրով պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել է սրտի 2132 վիրահատություն` ի համեմատ 2018-ի 1463 վիրահատության. աճը` 45.7%»: