Մեդվեդևը կմնա «Միասնական Ռուսաստանի» ղեկավարի պաշտոնում

Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնից հեռացած Դմիտրի Մեդվեդևը կմնա «Միասնական Ռուսաստանի» ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը: Հայտնի է դարձել, որ կուսակցության ղեկավարի ու Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնների համատեղության հարցում օրենսդրական սահմանափակումներ չկան: