ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զուգարանների հարցը. վարչապետ | Տեսանյութ

Կառավարության՝ այս տարվա առաջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե 2019 թվականը հաջողված տարի էր։ Ըստ նրա՝ 2017-18 թվականներին հաջողվել է լուծել կարճաժամկետ խնդիրներ և հիմա ավելի շատ ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակն է:
«2020 թվականը բավական լավ ենք սկսել և նորացված հայեցակարգը, որն առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն. և՛ ամանորյա օրերին, և՛ ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանում և ընդհանրապես Հայաստանում:  Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան ամանորյա տոնակատարությունների հետ կապված միջոցառումները»,-ասաց նա:

Կառավարության նիստի կարևոր հատվածները՝ տեսանյութերում.