Բանակում 2020-ին 12 զինվոր է զոհվել, բայց քննարկում ենք ՍԴ 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն. Էդիկ Բաղդասարյան

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ, Hetq.am գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է արել անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերին։ Գրառման մեջ ասվում է.

«2020 թվականին մեր բանակում 12 զինվոր է զոհվել։ Նրանք չեն զոհվել հակառակորդի կրակոցից։ Չպարզված հանգամանքներ են նշվում նախարարության հաղորդագրություններում։
Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները լուռ են, նախագահը լուռ է, Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները լուռ են, վարչապետը խոսում է, բայց այս թեմայով լուռ է։ Հիմա ազգովի ինչ ենք քննարկո՞ւմ, Սահմանադրական դատարանի 7 դատավորներին պաշտոնազուրկ անելու հանրաքվեն։ Իսկ դա հաստատ մի զինվորի կյանքի չափ արժեք չունի»։