Բաթումում ծովն ափ է նետել մոտ 25 տարեկան տղամարդու դի

Վրաստանի Բաթում քաղաքում ծովն ափ է նետել մոտ 25 տարեկան տղամարդու դի: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը:
Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Նախնական տվյալներով` մարմնի վրա բռնության հետքեր չկան:
Դեպքի վայր են ժամանել համապատասխան մարմինների աշխատակիցները:
Տղամարդու մարմինը տեղափոխել են Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրո: