«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։
«Իրանի քաղաքացի չի եղել մահացածը, ՀՀ քաղաքացի է, մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը», - ասել է նա։
Ասատրյանն ասաց՝ դեռ հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը։
«Թեստն ուղարկել ենք, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս։ Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», - ասել է ԲԿ-ի տնօրենը։

Այս թեմայով.